Առաքում և Վճարում

Վճարման պայմանները

Օգտատերը կարող է ընտրել «Laptopstore.am» կայքում տեղադրված վճարման եղանակներից որևէ մեկը: «Laptopstore.am» -ը պահպանում է ցանկացած ժամանակ վճարման որոշակի եղանակներ ժամանակավորապես կասեցնելու, բացառելու կամ ընդգրկելու իրավունքը: Վճարումը կարող է կատարվել առցանց՝ ArCa վճարային համակարգի միջոցով (Arca, Visa, MasterCard, American Express), բանկային փոխանցմամբ, Իդրամ վճարային համակարգի միջոցով Կամ կանխիկ՝ առաքիչի միջոցով։ Կանխիկ վճարման դեպքում գնորդը պարտավորվում է վճարումն իրականացնել պատվիրված ապրանքի առաքման պահին՝ կայքում նշված գումարի 100%-ի չափով: ArCa վճարային համակարգով գնում կատարելու դեպքում, ապրանք(ներ)ի առաքումը կատարվում է ամբողջ գումարի փոխանցումից և հաստատումից հետո։

Ուրախ ենք Ձեզ տեղեկացնել, որ արդեն կարող եք մեր կայքից գնումներ կատարել նաև ապառիկ եղանակով:

Rocket Line. ստացիր հիմա, վճարիր հետո:

Համագործակցելով «IDBank»-ի և «idram»-ի հետ Ձեզ ենք առաջարկում «ROCKET LINE» վարկատեսակը, որի միջոցով կարող եք ապրանքը ձեռք բերել այսօր, իսկ վճարումը կատարել 1 ամսից՝ վճարելով նույն գումարը։

Վարկը ձևակերպվում է 0% փաստացի տոկոսադրույքով: Իսկ, եթե ցանկանում եք վճարել 6,12 կամ 24 ամսից, ապա մենք կփոխհատուցենք 1 ամսվա տոկոսադրույքի գումարը և Ձեր վարկը կձևակերպվի ավելի նվազ տոկոսադրույքով։

Ապառիկ եղանակով վճարման դեպքում ապրանքի արժեքը կբարձրանա բանկի կողմից պահումի տոկոսով (10%

«ROCKET LINE» վարկատեսակին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:

Հավելում՝ շատ շուտով կավելացվեն առցանց վճարումների այլ եղանակներ

Առաքում

Առաքումն իրականացվում է ՀՀ ողջ տարածքում: Երևանում առաքումն անվճար է։ Երևանից դուրս առաքման գումարը հաշվարկվում է Laptopstore.am պահեստային հասցեից (ք․ Երևան, Լուսինյանց 5/2) մինչև պատվերում նշված առաքման հասցեն՝ ըստ կայքում սահմանած կարգի։ Պատվերը առաքվում է մեր կողմից ընտրված տրանսպորտային միջոցով: Առաքիչը պարտավորվում է առաքված ապրանքը ցուցադրել, ստուգել, այնուհետև հաճախորդին տրամադրել երաշխիքային կտրոնը։ Այն պահից, երբ օգտատերը գրանցում է պատվեր «Laptopstore.am» առցանց գնումների կայքում, մեր օպերատորները անմիջապես կապ կհաստատեն նշված կոնտակտային տվյալներով և առավելագույնս արագ կկազմակերպեն առաքումը։ 

Ծրագրերի տեղադրում

Կայքում պատվեր գրանցելիս օգտատերը հնարավորություն ունի համապատասխան դաշտում լրացնել ցանկալի ծրագրերի նախապես տեղադրումը իր պատվիրած նոութբուքի մեջ։ Մեր մասնագետները անվճար կտեղադրեն Ձեր կողմից նշված ծրագրերը և հնարավորինս արագ կառաքեն Ձեր կողմից նշված հասցեով։

Դուք արդեն դիտել եք
Ֆիլտրել
Գտնվել է 5 
Հեռացնե՞լ ցանկը
Նախազգուշացում
Ընտրանու ցանկում ավելացնելու համար ձեզ հարկավոր է